Միացյալ Նահանգները ողջունել է Իրաքի ուժերին Ռամադի քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ետ նվաճելու կապակցությամբ:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի խոսքով՝ դա կարևոր քայլ էր «Իսլամական պետության» դեմ պայքարում: Քարթերը կոչ է արել Իրաքի կառավարությանը օգտվելով այս առիթից՝ Ռամադիում վերականգնել խաղաղությունը:
Այդուհանդերձ, Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ քաղաքի որոշ հատվածներ դեռևս ազատագրված չեն:
Ռամադին «Իսլամական պետության» հսկողության տակ էր այս տարվա մայիսից: