ԱՄՆ-ում փոթորիկների և պտտահողմերի հետևանքով զոհվածների թիվը հասավ 40-ի

Տորնադո, արխիվ

Միացյալ Նահանգներում փոթորիկներն ու պտտահողմերը (տորնադո) շարունակվում են, դրանց հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ։

Տեքսասում, ոստիկանության հաղորդմամբ, պտտահողմերի զոհ է դարձել առնվազն 11 մարդ։ Առնվազն 8 մարդ զոհվել է Դալասից ոչ հեռու գտնվող Գարլանդ քաղաքում։