Գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է եղել

«Ընդհանուր առմամբ սահմանին անցնող գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, զինված դիմակայության լարվածության թուլացում կա»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և հավելում․

«Դեկտեմբերի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն»: