Գյումրիի միակ կին տաքսիստը

Your browser doesn’t support HTML5

66-ամյա Տիգրանուհի Գևորգյանը արդեն չի շփոթվում, երբ իր տաքսին նստելիս ուղևորները նախ ասում են՝ «ապ ջան», հետո տեղում ներողություն խնդրում:

66-ամյա Տիգրանուհի Գևորգյանը արդեն չի շփոթվում, երբ իր տաքսին նստելիս ուղևորները նախ ասում են՝ «ապ ջան», հետո տեղում ներողություն խնդրում: Սովորել է՝ 16 տարի է՝ Գյումրիում մարդկանց է տեղափոխում:

Մեքենան խորհրդային տարիներից է մնացել: Վարել սովորել է տաքսիստ հորից: Գյումրիում Զույգաղբյուր կոչվող թաղում է կայանում մեքենան ու սպասում հաճախորդներին: Ասում է՝ համ զբաղմունք է, համ էլ օրվա հացն է վաստակում: