Ռուսաստանը և Հայաստանը միավորեցին ՀՕՊ համակարգերը

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը Երևանում, 29-ը հունվարի, 2013թ․

Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սեյրան Օհանյանը այսօր Մոսկվայում ստորագրել են Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փաստաթղթի ստորագրումը հաջորդել է նախարարների երկկողմ հանդիպմանը:

Օհանյանը և Շոյգուն ստորագրել են նաև իրենց ղեկավարած գերատեսչությունների միջև համագործակցության 2016 թվականի ծրագիրը:

Հիշեցնենք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անցած ամիս էր կարգադրել Հայաստանի հետ ստորագրել ՀՕՊ միացյալ համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը: