Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը Մոսկվայում է։ Այսօր նա հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։
«Ռուսաստանի և Թուրքիայի ժողովուրդների միջև հարաբերությունները մնում են բարեկամական, չնայած թուրքական իշխանությունների ներկայիս գործելաոճին՝ ռուսական Cy-24 ինքնաթիռի խոցման առնչությամբ», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը:
«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, որը լավագույնը չէ ռուս-թուրքական հարաբերություններում։ Սակայն այն վերաբերմունքը, որ ունենք Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման նկատմամբ, չի տարածվում ողջ թուրք ժողովրդի վրա։ Այդ հարաբերությունները բարեկամական են՝ հիմնված փոխադարձ վստահության վրա և ուղղված համատեղ մշակութային, մարդասիրական, տնտեսական ծրագրերին։ Ես վստահ եմ, որ դա կպահպանվի», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։