Իսպանիայում երեկ անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթում է վարչապետ Մարիանո Ռախոյի ղեկավարած իշխող պահպանողական Ժողովրդական կուսակցությունը, որը, սակայն, չի ստացել բավարար թվով մանդատներ՝ օրենսդիր մարմնում մեծամասնություն կազմելու և կառավարություն ձևավորելու համար։ Այդ մասին այսօր հայտնում են արևմտյան լրատվամիջոցները:
Երկրորդ տեղում է Սոցիալիստական կուսակցությունը։