Պետրո Պորոշենկոն աշխատանքից ազատել է երեք մարզերի ղեկավարների

Պետրո Պորոշենկո, արխիվ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն աշխատանքից ազատել է Խմելնիցկու, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի ղեկավարներին: Աշխատանքից ազատելու մասին հրամանագիրը տեղադրված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով պաշտոնանկ են արվել շրջանային պետական վարչակազմերի 14 ղեկավարներ: