Ռուսական զինված ուժերն իրենց ամբողջ կարողությունները չեն օգտագործում Սիրիայում, Ռուսաստանը կավելացնի ռազմական միջոցների կիրառումը, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Այդ մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Սիրիայում իրավիճակի կարգավորմանն ուղղված բանաձևի ընդունումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
Բանաձևը, հիշեցնենք, համատեղ ներկայացրել են ԱՄՆ-ն և Ռուսաստանը: Ընդունված փաստաթուղթը հակամարտության կողմերին պարտավորեցնում է դադարեցնել խաղաղ բնակչության դեմ ուղղված ռազմական գործողությունները։
«Դուք տեսնում ենք, թե ինչպես են մեր օդաչուներն ու հետախույզները արդյունավետ համակարգում իրենց գործողությունները բանակի, ռազմածովային ու ավիացիոն ուժերի հետ, և ինչ ժամանակակից զինտեխնիկա են օգտագործում», - ասել է Պուտինը՝ հավելելով. - «Սա դեռ մեր ողջ հնարավորությունը չէ: Մենք ավելի շատ ռազմական միջոցներ ունենք և անհրաժեշտության դեպքում դրանք ևս կկիրառենք»: