Եվրոպական հանձնաժողովը հաստատել է, որ Ուկրաինան, Վրաստանը և Կոսովոն կատարել են վիզայի ազատականացման համար սահմանված գործողությունների ծրագրի պայմանները և Եվրամիության խորհրդին առաջարկել է արդեն 2016-ին վերացնել վիզային ռեժիմը այդ երկրների համար:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այս մասին գրառում է կատարել Թվիթերում, նշելով՝ «Կլինի առանց վիզայի ռեժիմ»:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին էլ հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովի եզրակացությունը «ամբողջությամբ արտացոլում է այն առաջընթացը, որին հասել է Վրաստանը վերջին երեք տարիներին»: