Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչներն այսօր ժամը 17։30-ին Սահմանադրական դատարան կներկայացնեն խմբակցության և Ազգային ժողովի 19 պատգամավորների` դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անվավեր ճանաչելու մասին հայցադիմումը։ Այդ մասին տեղեկացնում է Հայ ազգային կոնգրեսը։