ԵԽ-ն Ադրբեջանում մարդու իրավունքների հարցով քննություն է սկսել

ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ, արխիվ

Եվրոպայի խորհուրդը պաշտոնական քննություն է սկսել՝ պարզելու, թե որքանով են Ադրբեջանում պահպանվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները։

Խնդիրն ուսումնասիրելու նախաձեռնությունը Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին է, ով ընդգծել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները բացահայտում են Ադրբեջանում օրենքների կամայական կիրառումը՝ վարչակազմի քննադատներին լռեցնելու ու խոսքի ազատությունը սահմանափակելու համար։

Յագլանդը հայտնել է, որ ներկայացուցիչների կգործուղի Ադրբեջան՝ իշխանություններից պարզաբանումներ ստանալու համար։