Ռուսաստանը դատապարտում է Անկարայի գործողությունները Իրաքում

Ռուսաստանը խստորեն դատապարտում է թուրքական զորքերի մուտքը Իրաքի հյուսիսային շրջաններ: Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իր իրաքցի պաշտոնակցի՝ Իբրահիմ Ալ-Ջաֆարիի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

«Ռուսաստանը մեկ անգամ ևս իր աներկբա աջակցությունն է հայտնում Իրաքի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության գաղափարներին և դատապարտում է [Թուրքիայի] անօրինական ներխուժումը», - նշված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

Բաղդադի և Անկարայի հարաբերությունները կտրուկ կերպով սրվեցին, երբ Թուրքիան մեծացրեց Մոսուլից ոչ հեռու գտնվող ռազմակայանում ծառայող իր զինվորականների թիվը: