Մոսկվայում այսօր բերման է ենթարկվել ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միտրոխինը:
Դա տեղի է ունեցել Մոսկվայի կենտրոնում գտնվող Պուշկինի հրապարակում, որտեղ ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները փորձում էին «Փոփոխությունների երթ» կոչվող բողոքի ակցիա անցկացնել` պահանջելով ռուսաստանյան իշխանություններից հարգել երկրի Սահմանադրության հիմնարար դրույթները: Դեկտեմբերի 12-ը Ռուսաստանում նշվում է որպես Սահմանադրության օր: