Երեկ Անկարայում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հանդիպել է Հյուսիսային Իրաքի քրդերի ներկայացուցիչների հետ։ Էրդողանը և Իրաքի Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին քննարկել են ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու հարցը։
«Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դեմ պայքարի պատրվակով Թուրքիան օրերս լրացուցիչ զորախումբ է ուղարկել Իրաքի հյուսիս, ինչը հարուցել է պաշտոնական Բաղդադի վրդովմունքը։