Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Ադրբեջանի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, 1991 թվականին ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանը
ԼՂ ՊՆ-ի հաղորդագրությունում նաև նշվում է, որ իրադրությունն առաջնագծում շարունակում է լարված մնալ:
Նախարարության փոխանցմամբ, դեկտեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց:
«Հակառակորդն առաջին անգամ հրասայլից /տանկ/ արկակոծման է ենթարկել Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը», - ասված է հաղորդագրությունում: