Վլադիմիր Գասպարյանը քվեարկել է «հանուն զարգացման»

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը քվեարկելուց հետո զրուցում է լրագրողների հետ

«Քվեարկել եմ և՛ «այո», և՛ «ոչ», - սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում Երևանի թիվ 9/14 ընտրատեղամասում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Հարցին, թե հանուն ինչի է քվեարկել, ոստիկանապետն արձագանքեց․ - «Հանուն զարգացման»:

«Սահմանադրական փոփոխություններով կլինի՞ զարգացում», - այս հարցին էլ Գասպարյանը պատասխանեց․ - «Եկեք սահմանադրական փոփոխություններից չխոսենք: Իհարկե, Սահմանադրությունը մեր հիմնական օրենքն է, դրանից կախված է շատ բան»: