Սահակաշվիլին զրկվեց Վրաստանի քաղաքացիությունից

Միխեիլ Սահակաշվիլի, արխիվ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի կարգադրությամբ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից:

Ավելի վաղ նախագահին նման առաջարկ էր ներկայացրել արդարադատության նախարարը, դա հիմնավորելով հանգամանքով, որ Սահակաշվիլին նաև Ուկրաինայի քաղաքացիություն ունի, ինչը հակասում է քաղաքացիության մասին Վրաստանի օրենքին:

Միխեիլ Սահակաշվիլին ներկայումս հանդիսանում է Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետը: