Մերկասառույց Աշոցք-Բավրա ճանապարհին

Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Շիրակի մարզի Աշոցք-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են նաև, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: