Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է «հատուկ տնտեսական պատժամիջոցներ» սահմանել Թուրքիայի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը։
Երկու երկրների հարաբերությունները լարվել են Թուրքիայի կողմից ռուսական Су-24 ինքնաթիռի կործանումից հետո։ Թուրքիան վստահեցնում է, որ ռուսական ինքնաթիռը հատել է իր օդային տարածքը, Ռուսաստանը հերքում է այս պնդումը։