ԱԱԾ․ Զինված հանցախմբի գործով ձերբակալվածներն արդեն 21-ն են

Իրավապահների նոյեմբերի 25-ի գործողությունները Երևանի Նորք թաղամասում, որոնց արդյունքում ձերբակալվեց 10 մարդ

Զինված հանցախմբի գործով այսօրվա դրությամբ ձերբակալված է 21 մարդ: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը:

«Այսօր ձերբակալված են թվով 21 անձինք։ Նրանց մեղադրանքներ են առաջադրվել բավարար ապացույցների համակցության հիման վրա։ Մենք միջնորդություն ենք ներկայացնելու այդ անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու համար», - ասաց Համբարձումյանը:

Նա նշեց նաև, որ «խումբը ունեցել է հստակ նպատակներ, մշակված ճանապարհներ իրենց նպատակներին հասնելու համար»։

Մանրամասները տե՛ս այստեղ