Ֆրանսիան և Ռուսաստանը հետախուզական տվյալներ կփոխանցեն «Իսլամական պետության» (ԻՊ) և այլ զինյալ խմբավորումների վերաբերյալ՝ բարձրացնելու Սիրիայում իրենց օդային հարվածների արդյունավետությունը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ երեկոյան Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո:
Այդուհանդերձ, Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, երկու երկրների ղեկավարների միջև պահպանվում են տարաձայնությունները Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետագա ճակատագրի առնչությամբ:
Խոսելով Կրեմլում Պուտինի հետ աշխատանքային ընթրիքից հետո՝ Օլանդը հայտարարել է, որ իրենք համաձայնության են եկել Սիրիայում միայն «Իսլամական պետություն» և այլ ջիհադիստական խմբավորումներին հարվածներ հասցնելու հարցում:
Ռուսաստանի նախագահը, իր հերթին, անդրադարձել է վերջին օրերին ռուս-թուրքական հարաբերությունների սրմանը՝ կապված թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի օդուժի կողմից ռուսական ռազմական օդանավի խոցման հետ:
Մանրամասները տե՛ս այստեղ