Օբամա․ Ահաբեկչության հստակ վտանգ ԱՄՆ-ին այս պահին չի սպառնում

ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման հայտարարությամբ է հանդես գալիս Սպիտակ տանը, Վաշինգտոն, 25-ը նոյեմբերի, 2015թ․

Ահաբեկչական գործողությունների «հստակ կամ արժանահավատ» վտանգ այս պահին չի սպառնում Միացյալ Նահանգներին: Գոհաբանության օրվա նախաշեմին այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ ավելացնելով, որ հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկվում են ամերիկացիների անվտանգության համար: