Այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունը:
Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ վաղն առավոտյան նախարարության վարչական համալիրում տեղի կունենա պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը: