Արգենտինայի նախագահ ընտրվեց ընդդիմադիր Մաուրիսիո Մակրին

Արգենտինա - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը հանդիպում է Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրիի հետ, 15-ը մայիսի, 2011թ․

Արգենտինայի նախագահի ընտրությունների՝ երեկ անցկացված երկրորդ փուլում ընդդիմադիր թեկնածու Մաուրիսիո Մակրին առավելության է հասել իշխող պերոնիստների թեկնածու Դանիել Սյոլիի նկատմամբ:

Քվեաթերթիկների ավելի քան 98 տոկոսի հաշվարկման արդյունքներով՝ «Փոխե՛նք» կոալիցիան ներկայացնող Մակրին ստացել է քվեների 51․4, Սյոլին՝ 48․6 տոկոսը:

Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները Արգենտինայի նախագահի պաշտոնը երկու ժամկետ՝ ութ տարի զբաղեցնելուց հետո հաջորդ ամիս կթողնի այն: Սյոլին անձամբ նրա հավանությանն արժանացած թեկնածուն էր ընտրություններում: