Վրաստանում ձերբակալվածը հերքում է իր որևէ առնչություն ԻՊ-ի հետ

Վրաց-թուրքական սահմանի Սարպիի անցակետը, արխիվ

Վրաստանում ահաբեկչության կասկածանքով ձերբակալված Դավիթ Բորչաշվիլիիի փաստաբան Գելա Նիկոլաշվիլին ասել է, որ երիտասարդը չի հերքում Սիրիա մեկնելու փաստը, բայց բացառում է որևէ կապ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հետ։ Այդ մասին հաղորդում է «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականը: