Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Անկարայում Ռուսաստանի դեսպանին և դժգոհություն հայտնել Սիրիայի հյուսիսում թուրքմենական գյուղը պարբերաբար ռուսական ռազմական օդուժից հրթիռակոծելու կապակցությամբ: Այս մասին, թուրքական «Սաբահ»-ի փոխանցմամբ, հայտարարել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Նա զգուշացրել է, որ նման դեպքերի կրկնությունը կստանա պատասխան։
Հնարավոր «լուրջ հետևանքների» մասին է զգուշացրել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ: