Քննչական կոմիտեն Ավետիսյանների ընտանիքի սպանության քրեական գործն իր մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Գլխավոր դատախազություն։
Դատախազությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ հնգօրյա ժամկետում հսկող դատախազը կուսումնասիրի գործն ու կկայացնի համապատասխան որոշում։ «Եթե ամեն ինչ արված է և լրացուցիչ ցուցումներ տալու խնդիր չկա, որոշում է կայացվում գործը դատարան ուղարկելու մասին», - ասացին դատախազության հանրային կապերի բաժնից։