Մալիի ուժայինները Բամոկոյի Radisson Blu հյուրանոցում պատանդառվածներին ազատելու համար գրոհ են ձեռնարկել։
Մալիի հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ուժայիններին արդեն հաջողվել է ազատել 80 պատանդի։ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ազատվածների թվում են Turkish Airlines ընկերության երեք աշխատակիցները։
Այսօր առավոտյան, հիշեցնենք, զինված անձինք Radisson Blu հյուրանոցում պատանդ են վերցրել 170 հոգու։