Այսօր առավոտյան զինված անձինք ներխուժել են Մալիի մայրաքաղաք Բամակոյում գտնվող հայտնի Radisson Blu հյուրանոց և պատանդ վերցրել 170 հոգու։
Reuters-ը, վկայակոչելով աղբյուրը Մալիի անվտանգության ծառայությունում, նշում է, որ հյուրանոցում գտնվում են ավելի քան տասը զինված անձինք, նրանք մտել են հյուրանոց «Ալլահ աքբար» գոչելով։
The Daily Mirror-ի փոխանցմամբ՝ ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է իննի։ Ոստիկանությունն արգելափակել է հյուրանոցի տարածքը։
ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ականատեսներին, նշում է, որ ոստիկանների և զինյալների միջև փոխհրաձգություն է սկսվել։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ պատանդների մեջ ֆրանսիացիներ կան։