Ֆրանսիայի ոստիկանությունը պարզում է երեկ Փարիզի Սեն Դենի արվարձանում ուժայինների հատուկ գործողության ժամանակ սպանված տղամարդու և ինքնասպան կին ահաբեկչի ինքնությունը:
Ոստիկանության տվյալներով՝ 8 մարդ ձերբակալվել է ահաբեկչության կասկածանքով:
Նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Սեն Դենիում օպերատիվ գործողությունները հիմնավորում են ահաբեկչության դեմ Ֆրանսիայի պատերազմը: Օլանդը զգուշացրել է ահաբեկիչների հնարավոր այլ գործողությունների մասին, այդուհանդերձ շեշտելով՝ չպետք է թույլատրել այլատյացության, հակասեմիտիզմի, հակամահմեդականության որևէ դրսևորում: