ԼՂ ՊՆ․ Շփման գծում հրադադարը խախտվել է 65 անգամ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Նոյեմբերի 18-ին և լույս 19-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 65 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Այդ մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են», - ասված է հաղորդագրությունում:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը, իր հերթին, հաղորդում է, որ այսօր ԵԱՀԿ-ի առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ՝ Հորադիզի մոտակայքում: