Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը երեկ մասնակցել է հակամահմեդական խմբի կազմակերպած ցույցին, որը համընկել է երկրում կոմունիստական իշխանության տապալման 26-ամյակի միջոցառումներին:
Զեմանը, ով հայտնի է իր հակաիսլամական դիրքորոշմամբ, ասել է երթի մի քանի հազար մասնակիցներին, որ նրանք ծայրահեղականներ չեն: