Հանովերի մարզադաշտում «պատրաստվում էին պայթուցիկ գործի գցել»

Գերմանիա - Մարդիկ տարհանվում են Հանովերի մարզադաշտից, 17-ը նոյեմբերի, 2015թ․

Երեկ գերմանական Հանովեր քաղաքում նախատեսված ընկերական հանդիպումը Գերմանիայի և Նիդերլանդների ֆուտբոլի հավաքականների միջև հետաձգվել է․ իրավապահները հայտարարել են, որ ռումբի սպառնալիքի մասին «կոնկրետ տեղեկություն» ունեն:

«Մենք հստակ տեղեկություններ ունեինք, որ ինչ-որ մեկը մարզադաշտում պատրաստվում էր պայթուցիկ գործի դնել», - հայտարարել է Հանովերի ոստիկանապետը:

Խաղից մոտ մեկուկես ժամ առաջ մարզադաշտում գտնվողները տարհանվել են:

Ակնկալվում էր, որ խաղին պետք է ներկա լիներ նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: