Հունաստանին ևս 12 միլիարդ եվրո կհատկացվի

Եվրախմբի նախագահ Յերուն Ջիսըլբլում

Հունաստանի պարտատերերը համաձայնել են ևս 12 միլիարդ եվրո հատկացնել։ Այդ գումարից 2 միլիարդ եվրոն ուղղվելու է կառավարության անհետաձգելի կարիքներին, իսկ մնացյալ 10 միլիարդ եվրոն՝ բանկային համակարգի կայունության ամրապնդմանը։

Այս մասին հայտարարել է Եվրախմբի նախագահ Յերուն Ջիսըլբլումը՝ ավելացնելով, որ գումարները կհատկացվեն, երբ Հունաստանի խորհրդարանը հաստատի համաձայնեցված բարեփոխումների փաթեթը։ Աթենքը երկրի տնտեսությունը վերականգնելու համար կարիք ունի ընդհանուր առմամբ 86 միլիարդ եվրոյի։