Եվրամիության անդամ երկրների պաշտպանության նախարարները բավարարել են Ֆրանսիայի օգնության խնդրանքը։ Նման որոշում է կայացվել Բրյուսելում տեղի ունեցած նախարարների հանդիպմանը։
Ֆրանսիան դիմել է համաձայն Լիսաբոնյան համաձայնագրի, ըստ որի՝ «եթե անդամ պետությունը զինված ագրեսիայի զոհ է դառնում իր տարածքում, մյուս անդամ պետությունները պարտավոր են օգնություն և օժանդակություն ցուցաբերել հնարավոր բոլոր միջոցներով»։
Երկրի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը մասնավորապես խնդրել է աջակցել Ֆրանսիային Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» զինյալ խմբավորման դեմ պայքարում: