Եվրոպայի Կանաչների կուսակցությունը Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել՝ կոչ անելով Ցեղասպանությունը դեռևս չճանաչած բոլոր երկրներին հրապարակայնորեն ճանաչել այն:
Կուսակցությունն ընդգծում է՝ այդ քայլը դրական կանդրադառնա Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վրա և կնպաստի մարդկության հանդեպ հետագա հանցագործությունների կանխմանը:
Եվրոպայի Կանաչների կուսակցությունը համաեվրոպական քաղաքական կուսակցություն է, որը միավորում է շուրջ չորսուկես տասնյակ կանաչների կուսակցություններ Եվրոպայում և ներկայացված է Արևելյան Եվրոպայի գործընկերության երկրներում: