Օլանդ․ «Սա պատերազմ է Ֆրանսիայի դեմ»

Ֆրանսուա Օլանդ, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր հեռուստատեսությամբ հայտարարել է, որ ահաբեկչական հարձակումներն իրականացրել է «Իսլամական պետություն» խմբավորումը, գործողությունները պլանավորվել և կազմակերպվել են դրսից՝ Ֆրանսիայի ներսում գտնվողների օգնությամբ:

Հարձակումները նա բնորոշել է որպես Ֆրանսիայի դեմ իրականացված «պատերազմական գործողություն»:

Ֆրանսիայի գլխավոր դատախազ Ֆրանսուա Մոլան հեռուստատեսությամբ ասել է, որ հինգ ահաբեկիչ է սպանվել, նշելով որ հնարավոր է հարձակվողների թիվը ավելին լինի: