Միացյալ Նահանգները երեկ օդային հարված է հասցրել ահաբեկչին, ով հայտնի է «Իսլամական պետության» տարածած մի շարք տեսանյութերից, որոնցում գլխատում է պատանդներին կամ մասնակցում նրանց մահապատիժներին՝ նախապես հանդես գալով անգլերեն հայտարարություններով:
Reuters-ի փոխանցմամբ՝ ամերիկացի անանուն պաշտոնյան ասել է, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացի, ծագումով քուվեյթցի Մոհամեդ Էնվազին, ում «Ջիհադի Ջոն» են անվանում, ամենայն հավանականությամբ, սպանվել է Սիրիայի Ռաքքա քաղաքի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հռչակած «խալիֆաթի մայրաքաղաքի» մերձակայքում: Այնուհանդերձ, պաշտոնյան հավելել է, որ դեռ շատ վաղ է դա միանշանակ պնդելու համար:
Հաղորդվում է նաև, որ հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքից: