Մոսկվան ընդունեց ահաբեկչության հնարավորությունը որպես A321-ի կործանման պատճառ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Գորկիի նստավայրում հարցազրույց է տալիս «Ռոսիյսկայա գազետա»-ին, 9-ը նոյեմբերի, 2015թ․

Ռուսաստանն առաջին անգամ հնարավոր է համարել ահաբեկչական գործողությունը որպես Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ մեկնող քաղաքացիական օդանավի կործանման պատճառ: Այս մասին երեկ հայտնել է երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում:

Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների, Իսրայելի և միջազգային այլ հետաքննիչների կարծիքով՝ օդանավում ռումբ է պայթել:

Հոկտեմբերի 31-ին ռուսական «Կոգալիմավիա» ընկերության օդանավի կործանման պատճառով, հիշեցնենք, զոհվել է 224 մարդ: