Խորվաթիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում

2013-ին Եվրոպական միությանն անդամակցած Խորվաթիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, որոնց արդյունքում, եթե իշխանության գան պահպանողականները, կարող է կասեցվել միգրանտների հոսքը այդ երկրի տարածքով:

Սեպտեմբերի կեսերից ավելի քան 300,000 փախստականներ են անցել բալկանյան այս պետության տարածքով՝ ավելի բարգավաճ եվրոպական երկրներ հասնելու իրենց ճանապարհին:

Ընդդմադիր Խորվաթական ժողովրդավարական միությունը, որը ութ կուսակցություններից կազմված Հայրենասիրական կոալիցիայի առաջատար ուժն է, իշխող սոցիալ դեմոկրատներին մեղադրում է միգրանտների նկատմամբ չափազանց քաղաքականություն իրականացնելու մեջ և պահանջել է զորք մտցնել ու ցանկապատեր կառուցել Սերբիայի հետ սահմանին, որը միգրանտների մուտքի հիմնական ճանապարհներից է: