Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից ազատված, նախկինում ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը մահացել է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում տալով Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնին:
Սողոմոն Քոչարյանը, հիշեցնենք, մահապատժի էր դատապարտվել 1995 թվականին՝ իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով: Մինչ նա անազատության մեջ էր, կինը մահացել է ծանր հիվանդությունից, 19-ամյա դուստրն անցյալ տարի ինքնասպանություն է գործել: Դստեր մահից հետո մեկ տարվա ընթացքում վատացել է բանտարկյալի առողջությունը:
Ղարաբաղյան պատերազմի մասնակից, երկրորդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը այս տարվա օգոստոսի 26-ից բուժում էր ստանում Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում: