ԱՄՆ-ը խորը մտահոգություն է հայտնել «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շուրջ վերջին զարգացումների առթիվ: Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ ընկերության ղեկավարության փոփոխությանն անդրադառնալով` Պետդեպարտամենի խոսնակ Ջոն Քըրբին հայտարարել է․
«Ժողովրդավարական հասարկություններում քննդատական կարծիքները հարկավոր է ողջունել, այլ ոչ թե լռեցնել»:
Վրացական դատարանի որոշումը քննադատել են նաև եվորպական կառույցները: «Խմբագրական քաղաքականությանը առնչվող որոշումները կայացվում են խմբագրություններում, այլ ոչ թե դատարանի դահլիճում», - հայտարարել է ԵԱՀԿ մամուլի ազատության գծով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը: