Տարոն Մարգարյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ

Տարոն Մարգարյան, արխիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ:

Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ այցի ընթացքում կքննարկվեն Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ստորագրված համագործակցության ծրագրի ընթացքին առնչվող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Տարոն Մարգարյանը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում կմասնակցի նաև Կոմիտաս Վարդապետի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: