Եգիպտոսում ռուսական «Կոգալիմավիա» ընկերության օդանավի կործանման պատճառը կարող էր լինել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման տեղադրած ռումբը: Այս մասին երեկ հայտնել են աղբյուրները Միացյալ Նահանգների և Եվրոպայի անվտանգության կառույցներում՝ հավանական համարելով, որ պայթուցիկը եղել է ուղեբեռների բաժնում:
Վարկածը հաստատվելու դեպքում, սա կլինի առաջին դեպքը, երբ «Իսլամական պետություն»-ը հարձակվում է քաղաքացիական օդանավի վրա:
Այդուհանդերձ, հետախուզական վերլուծաբանները չեն ցանկանում հավատալ այս վարկածին:
Հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթ կատարող օդանավի կործանման հետևանքով, հիշեցնենք, զոհվեց 224 մարդ: