Վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդը հարցաքննվում է

Վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսը

Վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը ձերբակալվել է, նա դեռ հարցաքննվում է:

Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց Ռուսաստանում ՀՀ դեսպանությունում Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը:

Ղազարյանի փոխանցմամբ, փոխարինող վարորդ Բագրատ Հովակիմյանն ազատ է արձակվել, պետք է դեռ պարզել, նա վարորդ էր, թե ոչ:

ՏԿԱԻՆ ներկայացուցիչը նաև հաղորդեց, որ Արա Աբրահամյանի ղեկավարած Ռուսաստանի հայերի միությունը 50 հազարական ռուբլի ֆինանսական փոխհատուցում է տվել տուժածների՝ վիրավորների, 100 հազարական էլ՝ զոհվածների ընտանիքներին: