Վթարի է ենթարկվել Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը, կա յոթ զոհ

Լուսանկարը՝ ՏԿԱԻՆ-ի

Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը (ՏԿԱԻՆ) փոխանցում է, որ այսօր, տեղական ժամանակով ժամը 3:10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել:

Ըստ նախնական տվյալների, ժամը 8-ի դրությամբ կա յոթ զոհ և 36 հոսպիտալացված, որոնցից իննի վիճակը ծանր է: Նախարարության փոխանցմամբ՝ ավտոբուսում երեխաներ չեն եղել:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունը, հաղորդում է, որ վթարից տուժածների թիվը 42-ն է։

«Ավտոբուսում եղել է 63 մարդ, 35-ը հոսպիտալացվել են, յոթի վիճակը ծայրահեղ ծանր է, տասի վիճակը գնահատվում է միջին ծանրության», - «Նովոստի»-ին փոխանցել են ծառայությունից։

Մանրամասները տե՛ս այստեղ