Աֆղանստանում մզկիթի հրթիռակոծման հետևանքով 5 մարդ է սպանվել

Աֆղանստանից այսօր ստացված հաղորդագրության համաձայն, անցած ուրբաթ օրը Նանգարհարի շրջանում մզկիթի հրթիռակոծման հետևանքով սպանվել է 5 մարդ։

Ահաբեկչական գրոհի համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» անվամբ ծայրահեղական խմբավորումը։ Ձերբակալված է երկու մարդ, նրանցից մեկն, ըստ Աֆղանստանի ոստիկանության, օտարերկրացի է։