Սերժ Սարգսյանը ցավակցել է Աֆղանստանի և Պակիստանի նախագահներին

Երեխան երկրաշարժից փլված իր տան մոտ, Աֆղանստան, 28-ը հոկտեմբերի, 2015թ.

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզային և Պակիստանի նախագահ Մամնուն Հուսայնին՝ երկու երկրների սահմանին տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնել Աֆղանստանի և Պակիստանի նախագահներին, երկու երկրների ժողովուրդներին` զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած 7․5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով Պակիստանում և Աֆղանստանում զոհվածների թիվը, ըստ վերջին տվյալների, հասել է մոտ 400-ի, շուրջ 2 հազար մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: