Երեկ Բելառուսում ակցիա է տեղի ունեցել։ Մի քանի տասնյակ մարդիկ մայրաքաղաք Մինսկում հարգել են ստալինյան բռնաճնշումների զոհերի հիշատակը՝ մոմեր տեղադրելով խորհրդային Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի՝ КГБ-ի գլխամասի աստիճաններին։
Ընդդիմադիրների կազմակերպած ակցիան անցել է ոստիկանության խիստ հսկողության ներքո, միջոցառմանը ներկա է եղել օգոստոսին կալանավայրից դուրս եկած ընդդիմադիր առաջնորդ Միկոլա Ստատկևիչը, ով բանտում անցկացրել է 5 տարի։